Շոկը և Շերը
Արտաքին տեսք
Շոկը և Շերը ռուս.՝ Шок и Шер | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա և ընտանեկան ֆիլմ |
Թվական | 1971 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Q12574360? |
Սցենարի հեղինակ | Satybaldy Narymbetov? |
Կինոընկերություն | Ղազախֆիլմ |
Տևողություն | 63 րոպե |
«Շոկը և Շերը» (ղազ.՝ «Шоқ пен Шер»), խորհրդային գունավոր մանկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Կանիմբեկ-Կանո Կասիմբեկովը 1972 թվականին «Ղազախֆիլմ» կինոստուդիայում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է փոքրիկ տղայի՝ Շերի և Շոկ անունով քուռակի ընկերության մասին։ Շերը երազում է քուռակի մասին և թույլ չի տալիս ավագ եղբորը վաճառել ձիուն։ Ձին ծնում է քուռակ, որին կոչում են Շոկ։ Շերն ու Շոկը այնքան են կապվում միմյանց հետ, որ տղան չէր պատկերացնում իր կյանքն առանց քուռակի։ Բայց մի օր Շոկն ընկնում է ձիուց և հայտնվում հիվանդանոցում, և մինչ նա պառկած էր այնտեղ, ավագ եղբայրը վաճառում է Շոկին, իսկ ստացված գումարով գնում է սայլակով մոտոցիկլ։ Շերը չի կարողանում մոռանալ ընկերոջը և գնում է Շոկին որոնելու։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թալգաթ Ուկիմով – Շեր (հնչյունավորող՝ Մարիա Վինոգրադովա)
- Կամբար Վալիև – Գալիմժան
- Թամարա Կոսուբաևա – Շերի մայրը
- Գուլզիպա Սիզդիկովա – Գալիմժանի տատը
- Նուրկանաթ Ժակիպբաև – Տուրսուն, Շերի եղբայրը
- Սերալի Կոժամկուլով – պահակ այգում (հնչյունավորող՝ Ի. Ռիժով)
- Մուխտար Բախտիգերեև – էպիզոդ
- Թանատ Ժայլիբեկով – էպիզոդ
- Կասիմ Ժակիբաև – էպիզոդ
- Չապայ Զուլխաշև – էպիզոդ
- Գինայաթ Կասիմխանով – էպիզոդ
- Նուրժուման Իխտիմբաև – էպիզոդ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Կանիմբեկ-Կանո Կասիմբեկով
- Սցենարի հեղինակ՝ Սատիբալդի Նարիմբետով
- Գլխավոր օպերատոր՝ Վիկտոր Օսեննիկով
- Բեմադրող նկարիչ՝ Վիկտոր Լեդնև
- Կոմպոզիտոր՝ Դունգենբայ Բոտբաև
- Հնչյունային օպերատոր՝ Զ. Աբիկենովա
- Երկրորդ ռեժիսոր՝ Կ. Մերգազիև
- Մոնտաժող՝ Մ. Դոբրյանսկայա
- Օպերատորներ՝ Ե. Դաուլբաև, Ա. Նիլով
- Նկարիչ-գրիմարար՝ Վ. Մորյակովա
- Նկարիչ-դեկորատոր՝ Ռ. Քարիմով
- Ռեժիսորի օգնականներ՝ Ի. Օսպանով, Վ. Ուսպանովա
- Օպերատորի օգնականներ՝ Ա. Լևկովիչ, Գ. Բելյանին
- Խմբագիր՝ Գ. Խոմենչուկ
- Ղազախստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախումբ
- Դիրիժոր՝ Ա. Գուրյանով
- Ղազախական ժողովրդական գործիքների անսամբլ՝ Բ. Սարիբաևի ղեկավարությամբ
- Ֆիլմի գեղարվեստական ղեկավար՝ Գրիգորի Չուխրայ
- Ֆիլմի տնօրեն՝ Զեթ Բաշաև[2]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոնտե Կառլոյի միջազգային կինոփառատոնի «Արծաթե Նիմֆ» մրցանակ լավագույն մանկական ֆիլմի համար, 1972 թվական,
- 1973 թվականին Տաշքենդի հեռուստատեսային ֆիլմերի համամիութենական կինոփառատոնում արժանացել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության մրցանակի,
- 1974 թվականին «Շոկը և Շերը» ֆիլմի համար ռեժիսոր Կանիմբեկ-Կանո Կասիմբեկովն արժանացել է Ղազախստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շոկը և Շերը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Շոկը և Շերը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|